Aquatek — Երեվանի լավագույն ջրային կենտրոնը

Սահուղիներ

Ջրային սահուղիները ջրային գոտու ամենահետաքրքիր հատվածներից են՝ նախատեսված թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար։ Դրանք օրը դարձնում են ավելի ակտիվ, դինամիկ և լի հույզերով։

Լողավազաններ

ՄԱՆԿԱԿԱՆ ԼՈՂԱՎԱԶԱՆ
01

ՄԱՆԿԱԿԱՆ ԼՈՂԱՎԱԶԱՆ

Մանկական լողավազանը փոքրիկների ամենասիրելի վայրն է։ Ջուրը տաք է և անվտանգ, իսկ գունավոր ու հետաքրքիր ջրային սահուղիներն ապահովում են ուրախ ու ակտիվ ժամանց։

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԼՈՂԱՎԱԶԱՆ
02

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԼՈՂԱՎԱԶԱՆ

Ընտանեկան լողավազանը հարմար է բոլոր տարիքի այցելուների համար։ Այն հագեցած է ժամանակակից հիդրոմերսման սարքավորումներով, ինչպես նաև jacuzzi-ով, որը մշտապես պահվում է իդեալական մաքուր վիճակում։

Մուտք եվ կանոններ

01

Տուռնիկետներ եվ մուտք

Ջրային գոտու մուտքի հատվածում տեղադրված են ժամանակակից տուռնիկետներ, որոնց միջոցով վերահսկվում է այցելուների մուտքը՝ համաձայն սահմանված կանոնների։

02

Հագուստ եվ պատրաստվածություն

Մուտքը լողավազանային տարածք թույլատրվում է միայն լողազգեստով, հողաթափերով և ցնցուղ ընդունած։

03

Ինչ չի կարելի բերել ներս

Տարածք մուտք գործելու նպատակով արգելվում է ներս բերել սնունդ, խմիչքներ և այլ առարկաներ։