ջրային գոտու լիարժեք օգտագործում
Ջրային ծննդյան օր Aquatek-ում
ԾՆՆԴՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ԱԿՎԱՏԵԿՈՒՄ
Ակվատեկ սպորտային համալիրում կազմակերմվում են անմոռանալի ծննդյան միջոցառումներ՝ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։
Ակվատեկում ձեր ծննդյան օրը կվերածվի իրական տոնի՝ լի ուրախությամբ, ժամանցով և ջրային հաճույքով։
ուրախ և ակտիվ ժամանց
անվտանգ և հարմարավետ միջավայր
հատուկ ձևավորված տարածք միջոցառման համար
խաղեր, սահուղիներ և լողավազաններ՝ ամբողջ օրվա դրական հույզերի համար
Գալերեա
Այն, ինչ պետք է իմանալ մինչև ամրագրումը
Փաթեթ և ակցիա
Ծննդյան փաթեթից կարող եք օգտվել, եթե հյուրերի քանակը 7 և ավելի է։
Հոբելյարի մուտքն անվճար է։
14-րդ հյուրից սկսած անվճար է յուրաքանչյուր 7-րդ հյուրի մուտքը։
Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է։
Մուտքի արժեք
Աշխատանքային օրերին 07։00-17։00՝ 7000 դրամ։
17։00-23։00 և ոչ աշխատանքային օրերին՝ 8000 դրամ։
Գնի մեջ ներառված է սրճարանի 3․000 դրամի պատվեր։
Սրճարանի պատվերը պարտադիր կանոն է։
Ինչ է ներառված
Ընտանեկան լողավազան
Ջակուզի
Սահուղիներ
Երկուշաբթի օրերին ջակուզին չի գործում՝ սանիտարական օրվա պատճառով։
Կարևոր պայմաններ
Պետք է նախապես ամրագրում կատարել։
Պարտադիր է ունենալ հոբելյարի անձը հաստատող փաստաթուղթ։
Բոլոր հյուրերը պետք է ունենան լողազգեստ, սրբիչ և հողաթափ։
Աղջիկները, կանայք և երկար մազերով տղաները պետք է ունենան սպորտային ջրային գլխարկ։
Մինչև 7 տարեկան երեխաները պետք է ունենան ջրային թևիկներ։
Ներսում մնացող և չլողացող հյուրերը պետք է լինեն շորտերով և հողաթափերով։